ՀՀ Կառավարության ծրագրի 2022 թվականի կատարման ընթացքի ու արդյունքների մասին զեկույցից ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ Արդարադատության նախարարության «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը ձեռք է բերել ժամանակակից ստի դետեկտոր (պոլիգրաֆ)։
Թե ինչու է Կառավարությանը անհրաժեշտ ստի դետեկտոր, թերեւս դժվար չէ կռահել․ բայց փաստենք, որ ՀՀ Կառավարությունն իսկապես ունի ստի դետեկտորի կարիք, որպեսզի պարբերաբար ստուգի իր իսկ ներկայացուցիչների նախկին հայտարարությունները։ Վստահաբար՝ սարքը շուտ կփչանա, քանի որ ստերի շարքը շատ երկար է ձգվում։
«Ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար հրապարակում է «Նիկոլ Փաշինյանը խաբել է» շարքը, որը հասել է 180-ի։