Զանգահարել է 911 ծառայություն եւ հայտնել. «պատրաստվում է պայթեցնել ՀՀ-ում գտնվող «Կապույտ» մզկիթի շենքը. գործը դատարանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Նարեկ Մելիքբեկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մեկ ընդհանուր նպատակ հետապնդելով և մեկ միասնական դիտավորության դրսևորմամբ, ցանկանալով կազմալուծելու և խաթարելու պետական մարմին հանդիսացող ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության 911 ծառայության գործունեությունը, հանցավոր նպատակ է ձեռք բերել իբր նախապատրաստվող ահաբեկչության մասին բանավոր սուտ հաղորդումներ ներկայացնել նշված ծառայություն՝ նպատակ հետապնդելով բնակչության շրջանում ստեղծել վախի մթնոլորտ, խուճապ և հաճույք ստանալ դրանից։

Նարեկ Մելիքբեկյանը, իրականացնելով հր հանցավոր մտադրությունը, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունները կեղծ են, նախ 2021 թվականի ապրիլի 23-ին՝ 12:27-ին, զանգահարել է 911 ծառայություն, ներկայացել Արթուր Դեդյան անվամբ և հայտնել, որ ինքը ազգությամբ չեչեն է, Ադրբեջանի կողմնակից և պատրաստվում է ահաբեկչական ակտ իրականացնել և պայթեցնել ՀՀ-ում գտնվող «Կապույտ» մզկիթի շենքը։ Դրանից հետո, շարունակելով միևնույն օբյեկտի դեմ ուղղված իր դիտավորության մեջ ընդգրկված գործողությունները, նույն օրը՝ ժամը 20:09-ին, ահազանգել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության 911 ծառայություն և իր կողմից ահաբեկչության նախապատրաստություն իրականացնելու մասին սուտ հաղորդում է ներկայացրել առ այն, որ ինքը հանդիսանում է «Չեչեն» մականվամբ ահաբեկիչ և իբր Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում 2021 թվականի ապրիլի 24-ին նախապատրաստվում է իրականացնել ահաբեկչություն։

Քնար Մանուկյան




Լրահոս