ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բաքուն պատասխանել է հայկական կողմին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական Բաքուն կրկին մեղադրանքներ է հնչեցրել։ Այս անգամ նա պահանջում է Երևանից միանշանակ ընդունել Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք: Այս մասին ասվում է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունում։

Սա եղավ այն բանից հետո, երբ երեկ ՀՀ ԱԳՆ ն արձագանքել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, երբ նա պնդել էր, թե այժմ ժամանակն է, որ Հայաստանի ղեկավարն ինքն իր հայտարարությունը խմբագրի և հայտարարի «Ղարաբաղն Ադրբեջան է»։

Հայաստանի արտգործնախարարությունը, արձագանքելով Իլհամ Ալիևի այս պահանջին և նույն հարցազրույցում հնչեցրած սպառնալիքներին, պնդել է, որ Ադրբեջանի նախագահն իր հայտարարությամբ ընդունում է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ծրագրավորված ագրեսիա իրականացնելու փաստը, իսկ Բաքուն, երեկ ուշ երեկոյան է անդրադարձել հայկական կողմին, մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի իշխանությունների հասցեին։

Ադրբեջանի արտգործնախարարությունը նաև նշում է, որ արդեն 43 օր է սպասում է իր առաջարկների վերաբերյալ հայկական կողմի մեկնաբանություններին։

Ադրբեջանը միաժամանակ հավաստիացնում է, թե ի տարբերություն իր հարևանի՝ պատրաստ է խաղաղություն կնքել, բայց մինչ այդ պահանջում է, որ հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններից և նաև ճանաչի, որ Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի տարածք։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս