Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ապօրինի գույքի գործով դատարանի նախագահը մեկը մյուսի հետեւից մերժում է պաշտպանների միջնորդությունները:
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը դատարանից պահանջել է Հայաստանի տարածքային կառավարման նախկին նախարար, Ազգային ժողովի նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից (կին, որդի, դուստր, աշխատակիցներ, ազգականներ և նրանց ամուսիններ) հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել ենթադրյալ ապօրինի ծագման գույքը։ Խոսքը, մասնավորապես, 59 անշարժ գույքի մասին է։
Դատախազությունը պահանջել է նաև բռնագանձել 4 ավտոմեքենա, 20 ընկերությունների մասնակցություններ և բաժնետոմսեր, շուկայականից էականորեն ցածր արժեքով օտարված 9 գույք, դրամական միջոցներ։
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան