ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Վասիլիս Մարագոսին առաջադրել է Հայաստանում Եվրամիության նոր դեսպանի թեկնածու:
Այս մասին տեղեկացրել է Եվրոպական Միության դիվանագիտական ծառայությունը:
Մարագոսը ղեկավարում է Եվրոպական հանձնաժողովի Բարիդրացիության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Բոսնիա և Հերցեգովինայի, Կոսովոյի բաժինը:
Ավելի վաղ նա զբաղեցրել է Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության բաժնի ղեկավարի պաշտոնը: