ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թագուհի Թովմասյանը նամակներ է հղել միջազգային կառույցներին․ մեղավորները պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին ընթանում է «Պատիվ ունեմ» խմբակցության հրատապ ասուլիսը, որի ժամանակ անդրադարձ եղավ երեկ խորհրդարանում տեղի ունեցած միջադեպին։ Բանն այն է, որ երեկ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն ակցիա իրականացրեց նիստերի դահլիճում։ Դրանից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ներս հրավիրեց անվտանգության աշխատակիցներին և վերջիններս բռնությամբ դուրս հանեցին ընդդիմադիր մի քանի պատգամավորների։

Թագուհի Թովմասյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ նամակներ է հղել միջազգային կազմակերպություններին, որպեսզի մեղավորները քրեական պատասխանատվության ենթարկվեն։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս