ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանը պետք է վերադարձնի 8 գյուղ. Ադրբեջանի նոր պահանջը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանը պետք է ութ պահանջ կատարի Ադրբեջանի հետ հարաբերությունները նորմալացնելու համար, այդ թվում՝ վերադարձնի սահմանամերձ ութ գյուղեր: Երեկ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը՝ այս մասին նշել է ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիևը։

Նրա խոսքով, Հայաստանը պետք է կատարի իր միջազգային պարտավորությունները, ամբողջովին դուրս բերի իր զինված կազմավորումները Ադրբեջանի տարածքից, վերադարձնի Ադրբեջանի սահմանամերձ դեռևս օկուպացված ութ գյուղերը, դադարեցնի ու ձեռնպահ մնա տարածքային պահանջներից:

Ինչ վերաբերում է Լաչինի ճանապարհի սկզբնամասում անցակետ տեղադրելուն, նա ասել է, որ դա Ադրբեջանի ինքնիշխան տարածքն է, և որ անցակետի տեղադրումը հիմնված է պետությունների տարածքային ինքնիշխանության և ամբողջականության հիմնարար սկզբունքների, անվիճարկելի իրավունքի, արտոնյալ և բացառիկ իրավասության և պարտականության վրա՝ ապահովելու իր սահմանների անվտանգությունն ու պաշտպանությունը։

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս