Իսպանիայի գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալը» կրկին հետաքրքրված է Կիլիան Մբապեի ծառայություններով, հայտնում է Mundo Deportivo-ն:
«Արքայական ակումբն» ամռանը պայմանագիր կառաջարկի 24-ամյա ֆուտբոլիստին 2 պատճառով. աշխարհի չեմպիոնն անձամբ է ցանկանում տեղափոխվել մադրիդյան ակումբ, իսկ նախագահ Ֆլորենտինո Պերեսին պետք է թոփ տրանսֆեր, որը կներկայացնի վերակառուցված «Սանտիագո Բեռնաբեուի» բացման ժամանակ:
Հիշեցնենք, որ Կիլիան Մբապեն շատ մոտ էր «Ռեալ» տեղափոխությանը 2022 թվականի մայիսին, սակայն մտափոխվեց ու ևս 3 տարով երկարաձգեց պայմանագիրը փարիզյան ակումբի հետ:
Ընթացիկ մրցաշրջանում նա ՊՍԺ-ի կազմում 38 խաղում խփել է 35 գոլ ու կատարել 9 արդյունավետ փոխանցում: