ԳՐԱՆՑԵԼՈՎ 62.5 ՏՈԿՈՍ ԱՃ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2022թ. Հայաստան Իրանի ոչ նավթային արտահանման ծավալը 294 միլիոն դոլարից հասել է 478 միլիոն դոլարի՝ գրանցելով 62.5 տոկոս աճ։

Նույն ժամանակահատվածում Իրանը Հայաստանի հետ փոխանակել է  ընդհանուր առմամբ  1477 հազար տոննա ապրանք՝ 478 միլիոն դոլար արժեքով։ Հայաստանի հետ առեւտրային հաշվեկշիռը կազմել է  450 միլիոն դոլար։

Իրանն ամենակարճ սահմանն ունի Հայաստանի հետ։ Իրանի Արեւելյան Ատրպատական նահանգը սահմանակից է Հայաստանին. սահմանի երկարությունը կազմում է 44 կմ, իսկ սահմանային անցակետը Նորդուզն է։

Հեղուկ բնական գազը, երկաթը, պողպատ եւ  բիտումը դեպի Հայաստան արտահանվող հիմնական ապրանքներն են, որոնք միայն կազմում են դեպի Հայաստան Իրանի արտահանման ընդհանուր արժեքի մոտ մեկ երրորդը (33%)։

 

 

 

 

 

4 ԵՐԹՈՒՂԻ՝ ՄԱՅԻՍԻ 1-ԻՑ

Երեւանի քաղաքապետարանի ապրիլի 25-ի գործակարգավարական նիստում ներկայացվել են Հայաստան ներկրված ավտոբուսների՝ երթուղի դուրս գալու մասին նոր մանրամասներ:

Ըստ այդմ՝ զեկուցվեց, որ նախորդ շաբաթ շահագործման է հանձնվել 2 երթուղի՝ համար 40-ը եւ 67-ը: Վերջիններս երթուղի են դուրս եկել փոքր դասի ավտոբուսներով:

Մայիսի 1-ից նախատեսվում է շահագործման հանձնել եւս 4 երթուղի:

3-րդ համարի երթուղին կփոխարինվի MAN ավտոբուսներով. այն կուղեւորվի Նորքի 9-րդ զանգվածից մինչեւ Հարավարեւմտյան թաղամաս (ՀԱԹ):

18 համարի երթուղու «Բոգդան» ավտոբուսներին կփոխարինեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները՝ Սիլիկյան թաղամասից մինչեւ Օշական:

21 համարի «Պազիկ»-ների փոխարեն կշահագործվեն փոքր դասի ավտոբուսներ (Սարի թաղ):

47 համարի փոքր դասի ավտոբուսները կունենան երթուղու փոփոխություն: Նուբարաշեն վարչական շրջանից վերջնակետը կսահմանվի Տիտոգրադյան-Խաղաղ Դոնի փողոցների հատման հատվածը, երթուղին կփոխարինվի «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներով:

Եվս 2 փոքր դասի ավտոբուսներ կիրականացնեն Եռաբլուր-Բաբաջանյան փողոց անվճար ուղեւորություն:

 




Լրահոս