2020 թվականին հայտարարված ռազմական դրության և զորահավաքի շրջանակներում ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններից ներգրավվել են տրանսպորտային միջոցներ, որոնց ռազմական գործողությունների ժամանակ հասցվել է վնաս:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից գնահատման արդյունքներով դրական եզրակացություն է կայացվել թվով 26 ֆիզիկական և իրավաբանական անձանց փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ, որի գումարը ընդհանուր կազմել է 49 մլն 37 հազար դրամ:
Մենք տեղեկացանք, որ 26 տրանսպորտային միջոցներից 11-ն ընդհանրապես ոչնչացված են և առկա չեն, 1-ը՝ կրել է այնպիսի վնաս, որը հնարավոր չէ վերականգնել նպատակային նշանակությամբ օգտագործելու համար, 14-ը վնասված վիճակով վերադարձվել են սեփականատերերին և կարող են օգտագործվել նպատակային նշանակությանը համապատասխան:
Անհրաժեշտություն է առաջացել համապատասխան գումարը ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացնել ՀՀ կառավարության 2023 թվականի պահուստային ֆոնդից:
Եվ այս որոշման նախագծի ընդունմամբ պայմանավորված 2023 թվականի պետական բյուջեում առաջացնում է լրացուցիչ 49 մլն դրամի չափով ծախսերի կատարում, որը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվելու է ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ այնուհետև համապատասխան ֆիզիկական և իրավաբանական անձանց փոխանցելու համար:
Ն.Հ.