Հնդկաստանում գեր ոստիկաններին առաջարկել են կամ նիհարել, կամ թողնել ծառայությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հնդկաստանի Ասսամ նահանգի ոստիկանական բաժանմունքը ոստիկաններին խնդրել է կամ նիհարել առաջիկա մի քանի ամսվա ընթացքում, կամ հեռանալ ոստիկանական ծառայությունից, հաղորդում է հնդկական WION-ը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ասսամի գլխավոր նախարարի հանձնարարականի համաձայն՝ Ասսամի ոստիկանական շտաբը որոշել է կատարել մարմնի զանգվածի ինդեքսով մասնագիտական ​​գրանցում նահանգի ոստիկանության բոլոր ծառայողների համար»,- Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է Ասսամի ոստիկանության գլխավոր տնօրենը:-«Մենք նախատեսում ենք ոստիկանության ամբողջ անձնակազմին երեք ամիս ժամանակ տալ՝ մինչև օգոստոսի 15-ը, այնուհետև կսկսենք գնահատել մարմնի զանգվածի ինդեքսը հաջորդ տասնհինգ օրվա ընթացքում: Բոլոր նրանց, ովքեր կպատկանեն «գիրությունից տառապողների» կատեգորիային, կառաջարկվի ևս երեք ամիս նիհարել (մինչև նոյեմբերի վերջ), իսկ հետո կառաջարկվի կամավոր թոշակի անցնել, բացառությամբ նրանց, ովքեր ունեն վավերական բժշկական ցուցումներ, ինչպիսին է հիպոթիրեոզը»,-ասել է նա:

«Մոտ 300 ոստիկան, որոնք տեղակայված են նահանգում, ստիպված կլինեն վաղաժամկետ թոշակի անցնել, քանի որ նրանք չարաշահում են ալկոհոլը և ֆիզիկապես ոչ պիտանի են», – ասել է Ասսամ նահանգի գլխավոր նախարարը:

Ըստ ուսումնասիրությունների՝ հնդիկ ոստիկանները ստիպված են երկար ժամեր աշխատել։ Նրանց աշխատանքային օրը ստանդարտացված չէ, և նրանք սովորաբար չեն կարող հանգստանալ կամ ընդմիջումներ անել:




Լրահոս