Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանի բակում պատասխանել է լրագրողների հարցերին: Նա ընդգծել է՝ կարևոր է համարում, որ խաղաղության պայմանագրից հետո երաշխիքներ լինեն։
«Մենք տեսնում ենք, որ ունենք նոյեմբերի 9-ի փաստաթուղթ, որի բոլոր կետերն ինչ-որ չափ խախտված են ու այն երաշխավորը, այն պետությունը, որը երաշխավոր է հանդիսանում, ցավոք սրտի, ոչ բավարար կերպով է արձագանքում», – ասաց նա։
Ալեն Սիմոնյանը կարծում է՝ եթե Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը տեղի չունենա, խնդիրը չի լուծվելու։
Մանրամասները՝ տեսանյութում.
Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան