Չինաստանն ու Ֆրանսիան Ուկրաինայի համար «քաղաքական կարգավորում» են առաջարկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ կայացած հեռախոսազրույցի ընթացքում Չինաստանի բարձրաստիճան դիվանագետ Վան Ին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Էմանուել Բոննեն պայմանավորվել են «պայմաններ ստեղծել քաղաքական կարգավորման գործընթացի մեկնարկի համար», ասվում է Չինաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Կողմերը համաձայնեցրել են իրենց դիրքորոշումները ուկրաինական հարցի շուրջ և պայմանավորվել են պայմաններ ստեղծել քաղաքական կարգավորման գործընթացի մեկնարկի համար»,- ասվում է հաղորդագրությունում։

Թե ինչպես են կողմերը տեսնում «կարգավորման գործընթացը», մանրամասներ չեն հաղորդվում։

Հաղորդվում է, որ Վան Ին նաևբարձր է գնահատել նախագահ Էմանուել Մակրոնի ապրիլյան այցը Չինաստան՝ այն անվանելով «հաջողություն»: Չինական կողմն ընդգծում է, որ ակնկալում է, որ Փարիզը կօգնի Պեկինի և ԵՄ-ի միջև համագործակցության հաստատմանը։

Արտաքին գործերի նախարարությունը և Ֆրանսիայի նախագահի վարչակազմը այս հեռախոսազրույցի վերաբերյալ զեկույց չեն հրապարակել։




Լրահոս