Թուրքիայում էներգետիկ շուկան կարգավորող մարմինը հրապարակել է 2018-ից ի վեր տրանսանատոլիական գազատարով (TANAP) իրականացված մատակարարումների տվյալները: Նշվում է, որ այդ գազատարով ընդհանուր առմամբ մատակարարվել է 46 մլրդ խմ գազ, որից 22-ը՝ Թուրքիա, 24-ը՝ Եվրոպա: Միայն անցած տարի Ադրբեջանից Թուրքիա գազամատակարարման ծավալը կազմել է 9 մլրդ խմ:
Ermenihaber.am-ը գրում է, որ Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ռեշադ Մեմեդովը ընթացիկ տարվա մատակարարումների մասին է խոսել և նշել է, որ այն դեպի Թուրքիա կազմելու է շուրջ 10.2, իսկ դեպի Եվրոպա՝ 12 մլրդ խմ։ Իսկ Թուրքիայում բնական ռեսուրսների ոլորտում SOCAR-ի կատարած ներդրումները հասնում են մինչև 20 մլրդ դոլար:
Նշենք, որ, Տրանսանատոլիական գազատարը շահագործման էր հանձնվել 2018 թ-ի հունիսի 12-ին: