Վիրավորում ստացողները ազգությամբ հնդիկներ են: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց Արարատի մարզպետ Սեդրակ Թեւոնյանը:
«Այս պահին գտնվում են Արարատի Բժշկական կենտրոնում, ստացել են բեկորային վնասվածք, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Այս պահին ես հիվադանոցում եմ, վերջիններիս վիրահատում են»,-նշեց մարզպետը:
Նշենք, որ քիչ առաջ Պաշտպանության նախարարությունից հայտնեցին, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, 11:30-ի սահմաններում տարածելով ապատեղեկատվություն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն կրակ է բացել Երասխի հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ստեղծելով տեղեկատվական հիմք, 10-15 րոպե անց՝ ժամը 11:45-ի սահմաններում, նույն ուղղությամբ կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում են ստացել օտարերկրյա 2 քաղաքացի:
Լիդա Եղիազարյան