Նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 14-ին հրամանագիր է ստորագրել, որով Սնանկության դատարանի դատավոր Սերինե Խաչատրյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր: Տեղեկանում ենք նախագահի կայքէջից:
Մեկ այլ հրամանագրով Սնանկության դատարանի դատավոր Նելլի Հարությունյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր:
Սնանկության դատարանի դատավոր Լիլիթ Սողոյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր: