Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները սահմանը կհատեն ID քարտով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն տվեց հայ-վրացական համաձայնագրին:

Համաձայն դրա՝ երկու երկրների քաղաքացիները կկարողանան փոխադարձ ճամփորդել առանց մուտքի արտոնագրի՝ սահմանապահին ներկայացնելով միայն նույնականացման քարտը:

Վրաստանի խորհրդարանն արդեն վավերացրել է փաստաթուղթը, մնում է՝ վավերացնի նախագահը:

Համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները հայ-վրացական սահմանը կհատեն ID քարտով՝ առանց անձնագրի:

Հիշեցնենք՝ Հայաստանի և Վրաստանի միջև վիզայի ռեժիմ չկա:




Լրահոս