Երեկ ArmLur.am-ը հայտնել էր, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը վթարի է ենթարկվել՝ իրեն պատկանող ավտոմեքենայով բախվելով բեռնատարի: Վթարը տեղի է ունեցել Գյումրիի նախկին Շիրակ հյուրանոցի մոտակայքում:
ArmLur.am-ը ֆիքսեց, որ Սարուխանյանի մեքենայի վրա վրացական պետհամարանիշներ են: Բոլորի համար տարօրինակ էր այն փաստը, թե ինչու է պատգամավորը երթևեկում վրացական պետհամարանիշներով:
ArmLur.am-ը կապ հաստատեց Կարեն Սարուխանյանի հետ՝ պարզելու համար, թե ինչպես է ստացում, որ վերջինս այդ համարանիշներով է երթևեկում: Մեզ հետ զրույցում պատգամավորը հայտարարեց, թե մեքենան, որն այդ օրը վարել է, եղել է իր ընկերոջ մեքենան։ Ավելին, Սարուխանյանն ասաց՝ թե՛ Գյումրիում, և՛ թե այլ վայրերում իրեն կարելի է տեսնել և՛ վրացական, և՛ ռուսական և՛ հայկական համարանիշներով ու դրանք բոլորը պատկանում են իր ընկերներին:
Սարուխանյանը նաև նշեց, որ ինքը ավտոմեքենա չունի և իր հայտարարագրում որևէ մեքենա նշված չէ, ինքը երթևեկում է բացառապես իր ընկերների մեքենաներով: Նաև հավելեց, որ այդ վթարի մեղավորը ինքը չի եղել, և պատկան մարմինները կբացահայտեն իրականությունը:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում