Նոյեմբերի 13-ին կկայանան Իջեւան համայնքի ղեկավարի ընտրություններ: Թեկնածուները երկուսն են` գործող քաղաքապետ, այս տարվա գարնանը ՀՀԿ-ին անդամագրված Վարուժան Ներսիսյանը եւ ԲՀԿ անդամ, ներկայումս չաշխատող Վարդան Ղալումյանը: Վարուժան Ներսիսյանը թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացրած եկամուտների հայտարարագրում իր տարեկան եկամուտների թվում նշել է քաղաքապետի աշխատավարձից գոյացած եկամուտը` 2 միլիոն 500 հազար դրամ ու Եվրախորհրդի կոնգրեսից ստացած 2245 եվրոն: Նրա դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրը կազմել են 10 միլիոն 650 հազար դրամ, 5 հազար դոլար եւ 17 հազար 690 եվրո: Վարդան Ղալումյանը ներկայացրել է քաղաքաշինության նախարարությունում ունեցած աշխատանքից մնացած 28 հազար դրամ աշխատավարձը եւ գույքի օտարումից առաջացած 20 միլիոն դրամը: Նա հայտարարագիրը ներկայացնելու օրն ունեցել է 18 միլիոն դրամ: Իջեւանցիներն ասում են, որ Վարուժան Ներսիսյանն Իջեւանում մեծ թվով տարածքներ ունի, սակայն դրանք գրանցված են այլ մարդկանց անուններով:
ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ