ՖՈՏՈ. Կյանքիս ամենալավ հիշողությունները կապված են Բալիի հետ. Դավիթ Աֆրիկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շատերի համար ամառային հանգիստն ամենասպասվածն է, երբ կարող ես վայելել ծովափնյա հանգիստը կիզիչ արեւի տակ: ArmLur.am-ը շարունակելով ամառային հանգստին վերաբերող շարքը, այս անգամ զրուցել է երիտասարդ դերասան Դավիթ Աֆրիկյանի հետ:

Դավիթը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ դեռ չի հասցրել այս տարի հանգստի մեկնել, սակայն, եթե ամեն բան իր պլանավորածով գնա, ապա դերասանը ցանկանում է այս տարի հանգստի մեկնել Բալի:

«Իմ կյանքի ամենալավ հիշողությունները կապված են Բալիի հետ: Լինում է ժամանակ, որ միայնակ եմ մեկնում հնագստի, լինում է, որ ընկերներիս հետ: Ես առհասարակ այն մարդկանց դասին եմ պատկանում, ովքեր են շատ են սիրում եւ կարեւորում հանգիստն իրենց կյանքում, այդ իմաստով ես ակտիվ հանգստի մեկնողների ցուցակում եմ, բայց սիրում եմ պասիվ հանգիստ»,-նշեց մեր զուցակիցը:

Իսկ, թե որքան գումար է անհրաժեշտ Դավիթ Աֆրիկյանին Բալիում հանգիստն անցկացնելու համար, վերջինս նշեց, որ այս պահին հստակ թիվ նշել չի կարող:

Լիդա Եղիազարյան




Լրահոս