Ծանրամարտիկ Ժորա Գրիգորյանը չեմպիոն է դարձել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ծանրամարտիկ Ժորա Գրիգորյանը (61 կգ) Մոլդովայի մայրաքաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան (Մ15, Մ17) առաջնությունում դարձել է չեմպիոն:

Մինչև 17 տարեկանների պայքարում նա երկամարտի 244 կգ (109+135) արդյունքով նվաճել է ոսկե մեդալ: Գրիգորյանը պոկում վարժությունում նվաճել է փոքր բրոնզե մեդալ, իսկ հրում վարժությունում արժանացել փոքր ոսկե մեդալի:

Ավելի վաղ Մ17 պայքարում Կառլեն Դավթյանը (49 կգ) դարձել էր բրոնզե մեդալակիր:




Լրահոս