Ասկերանի Սարուշեն համայնքում բեռնատար է այրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 11-ին՝ ժամը 22:03-ին, «911» ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի տարածքում ավտոմեքենա է այրվում, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Այս մասին հայտնում են ԼՂ ԱԻ պետական ծառայությունից:

Հրդեհը մարելու և բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով դեպքի վայր են մեկնել Սարուշենի հրշեջ-փրկարարական ջոկի ծառայողները:

Ժամը 22:44-ին կրակն ամբողջությամբ մարված է եղել: Մասնակիորեն այրվել է Սարուշեն համայնքի բնակիչ Վ. Ա.-ին պատկանող «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայի խցիկը:

Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:




Լրահոս