Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրահանգել է ուժեղացնել նավահանգստային ենթակառուցվածքների անվտանգությունը։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ ավելի վաղ հայտնի էր դարձել Ուկրաինայի զինված ուժերի «Հարավ» օպերատիվ հրամանատարությունը հայտարարել էր Օդեսայում արդյունաբերական ձեռնարկության և նավահանգստային ենթակառուցվածքների վնասման մասին։
Հուլիսի 18-ին քաղաքում նույնպես պայթյուններ են գրանցվել։ Օդեսայի մարզում և Ուկրաինայի ինը այլ շրջաններում անցած գիշեր հայտարարվել է օդային տագնապ։ Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մի շարք պայթյուններ են տեղի ունեցել, մասնավորապես, Օդեսայում և Օդեսայի մարզի Չեռնոմորսկում։