Նիկոլ Փաշինյանն իր երեկվա ասուլիսում, անդրադառնալով Արցախում ստեղծված ճգնաժամային իրավիճակին, հերթական անգամ մեղադրանքի սլաքներն ուղղել էր արցախցիների ուղղությամբ՝ հայտարարելով, թե նրանք են մեղավոր, որ Արցախում բանջարեղեն, մթերք չկա.
«Բա Ղարաբաղի իշխանությունները Հայաստանից փոխանցված գումարները ո՞նց են օգտագործել, որ հիմա բադրջան չկա, ձե՞ռք եք առնում: 150 միլիարդ դրամ ենք տվել, գոնե բադրջան աճեցնեիք, օրը 7 անգամ լայվ մտնելու փոխարեն բադրջան աճեցրեք, որ մարդիկ սոված չմանան: Ուզու՞մ եք Հայաստանի իշխանությունը մատաղ անենք, ու՞մ առաջ, բացառված բանա սա»,- ասել էր նա:
ArmLur.am-ի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը նշում է՝ Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը նույն ատելությամբ ու արհամարհանքով են խոսում արցախահայերի մասին:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։
Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան