Մարությանին կրկին մերժել են. Հայկ Մարությանի ու Դավիթ Սանասարյանի միջեւ սեւ կատու է անցել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է «Երեւանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանը մերժվել է նաեւ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանի կողմից:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Հայկ Մարությանը այս օրերին «փնտրտուքների» մեջ է. նա մեծ ցանկություն ունի մասնակցել աշնանը սպասվող ավագանու ընտրություններին, բայց չի գտնվում քաղաքական ուժ, որի ցուցակով կառաջադրվի. ում դիմում է, մերժում են: Ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Մարությանը, մերժումներ ստանալով ՀԱԿ-ի, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի կողմից, որոշել է դիմել «Ինքնիշխան Հայաստան» կուսակցութկյան նախագահ Դավիթ Սանասարյանին: Վերջինս նախնական համաձայնել է, եւ սեպտեմբերի 17-ին Երեւանի նախկին քաղաքապետը կրկին պիտի փորձեր իր ուժերը Երեւանի ավագանու ընտրություններին: Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում՝ գործը գլուխ չի եկել. Հայկ Մարությանի ու Դավիթ Սանասարյանի միջեւ սեւ կատու է անցել, ու Սանասարյանը եւս մերժել է Մարությանին:

Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք Դավիթ Սանասարյանին. «Նման բան չկա, տարբեր քաղաքական ուժերի ու անհատների հետ քննարկումներ եղել են, բայց չեմ կարող ասել՝ կոնկրետ Հայկ Մարությանը մեզ դիմել է: Նրա հետ էլ որեւէ կոնֆլիկտ չի եղել, չկա նման բան»,-ասաց նա: Այլ կերպ ասած, պայմանավորվածությունը մինչեւ վերջ չի կայացել»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս