Դատախազության ճոխ գնումները․ ինչո՞վ է զբաղված Աննա Վարդապետյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը պարբերաբար անդրադառնում է հայրենի իշխանությունների կողմից կատարած գնումներին։ Այս հոդվածում կարող եք ծանոթանալ Հայաստանի Հանրապետության դատախազության կատարած գնումներին ի դեմս Աննա Վարդապետյանի։

Այսպիսով 2023 թվականի հունվարի 1-ից մինչև հուլիսի 31-ը  Դատախազությունը մեկ անձից գնման ընթացակարգով գնել է բնական չրերի հավաքածու, հուշանվերների (բնական չրերի հավաքածու և օրգանիկ սարի շաֆրան) հավաքածու և շոկոլադապատ դեղձի չիր ընկույզով, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 500 հազար դրամ։ Նման գնումներ Դատախազությունը կատարել է Վիկտորիա Սուքիասյան անհատ ձեռներեցից և «Արկոլադ» ՓԲԸ-ից։ 

Ծաղիկների, ծաղկեպսակների և ծաղկային կոմպոզիցիայի համար Դատախազությունը ծախսել է 1 մլն 017 հազար դրամ։ Այս գնումները մեկ անձից կատարվել է  Կարինե Հարությունյան անհատ ձեռներեցից և «ԷԼՎԱ ԳՈԼԴ» ՍՊԸ-ից։

Դատախազությունը երևի շատ հյուրասեր է, որ բոլորին ինչ-որ հուշանվերներ է բաժանում 2 մլն 918 հազար դրամ ընդհանուր արժեքով։ Նմանատիպ հուշանվերներ են, օրինակ՝  գրիչներ, կոնյակներ, գրքեր և այլն։ Հուշանվերները ձեռք են բերվել «Պեռնո Ռիկար Արմենիա» ՓԲԸ-ից, «ԱՐՏԵՔՍԻՄ» ՍՊԸ-ից, Հայկ Հովսեփյան, Աշոտ Ավետիսյան և այլ կազմակերպություններից և անհատ ձեռներեցներից։ Ամենահուշագրավն այն է, որ նվերների շարքում կան նաև հախճապակե սպասք, դեկորատիվ ափսե և հովանոց։ Որպես դատախազ այդ ում համար է Աննա Վարդապետյանի սպասքի գնումները․ անհայտ է։

Էմմա Միքայելյան




Լրահոս