ԱՊՀ խաղերի մասնակից Հայաստանի պատվիրակությունը մեկնել է Մինսկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը ներկայացնող մարզիկների պատվիրակությունը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում է, որտեղ օգոստոսի 5-ին մեկնարկելու են Անկախ պետությունների համագործակցության երկրորդ խաղերը:

Բելառուս է մեկնել հավաքական թիմերի մեծ պատվիրակությունը: ԱՊՀ երկրորդ խաղերին Հայաստանը կներկայացնեն 140-ից ավել մարզիկներ:

Հայաստանը ներկայացնող մարզիկները ուժերը կչափեն 14 մարզաձևում` բռնցքամարտ, ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտ, ձյուդո, կարատե, աթլետիկա, լող, ծովափնյա վոլեյբոլ, սամբո, նետաձգություն, հրաձգություն, խոտի հոկեյ, մարմնամարզություն, վոլեյբոլ:

ԱՊՀ երկրորդ խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին: Խաղերի փակման արարողությունը կկայանա օգոստոսի 14-ին:




Լրահոս