Սեպտեմբերին ռուս դիվանագետներն արդեն Սյունիքում կլինեն հյուպատոսության բացման համար. ՌԴ ԱԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերին ռուս դիվանագետներն արդեն Հայաստան կժամանեն՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման աշխատանքները տեղում կազմակերպելու համար։

Այս մասին ՏԱՍՍ–ի հետ հարցազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ՝ ԱՊՀ երկրների հարցերով զբաղվող չորրորդ դեպարտամենտի ղեկավար Դենիս Գոնչարը։

«Ակտիվորեն նախապատրաստվում ենք Սյունիքի մարզի Կապան քաղաքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության լիաֆորմատ բացմանը։ Այս նախաձեռնությունը մեր երկրների առաջնորդները հաստատել են մայիսի 25-ին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ։

Արդեն սեպտեմբերին տարածաշրջան կայցելեն ռուս դիվանագետներ, որոնք հենց տեղում կզբաղվեն օպերատիվ հարցերի լուծմամբ»,-նշել է նա՝ հավելելով, որ Մոսկվայի և Երևանի միջև արտաքին քաղաքական սերտ գործակցություն է հաստատված ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում, ինչպես նաև տարբեր միջազգային հարթակներում, առաջին հերթին՝ ՄԱԿ-ում։




Լրահոս