«Բարբի» ֆիլմը հերթական ռեկորդն է սահմանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բարբի» ֆիլմը շարունակում է ռեկորդներ սահմանել: Երկու շաբաթվա ընթացքում ֆիլմն ամբողջ աշխարհում դիտումների հետևանքով հավաքել է 1 միլիարդ դոլար: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը։

Հանրաճանաչ տիկնիկի կյանքի մասին ֆիլմը Գրետա Գերվիգին պաշտոնապես դարձրել է աշխարհում առաջին կինը, ով նկարահանել է նման կինովարձույթով ֆիլմ։ Եվ սա, իհարկե, չի կարող չտպավորել: Ի դեպ, «Բարբին» նաև ռեկորդ է սահմանել կինովարձույթում՝ կին ռեժիսորների ստեղծած ֆիլմերի շարքում՝ հավաքելով ավելի քան 460 միլիոն դոլար։

Հիշեցնենք, որ «Բարբի» ֆիլմը պատմում է հայտնի տիկնիկի, նրա սիրելի Քենի և նրանց ընկերների արկածների մասին։ Ըստ սյուժեի՝ Բարբիին վռնդել են Բարբիլենդից։ Այժմ նա ստիպված է գնալ իրական մարդկանց աշխարհ՝ նոր պատմություններ փնտրելու:

Նշենք, որ «Բարբի» ֆիլմի համաշխարհային պրեմիերան Մարգո Ռոբիի և Ռայան Գոսլինգի մասնակցությամբ կայացել է հուլիսի 21-ին։ Մեկ օրում ֆիլմը վաստակել է 22 մլն դոլար։




Լրահոս