ՌԴ խաղաղապահները հրադադարի խախտում են արձանագրել Արցախի Ասկերանի շրջանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ խաղաղապահները հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրվել Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում։ Այս մասին ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության օգոստոսի 8-ի տեղեկագրում։

Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունից հայտնում են, որ միջադեպի հետևանքով տուժածներ չկան։

«Դեպքի առնչությամբ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում»,- ասված է հաղորդագրությունում:

Տեղեկագրում նշվում է նաև, որ ռուս խաղաղապահները երեք երթուղով՝

Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն են իրականացրել։




Լրահոս