Անդրանիկ Թևանյանը վայր է դնում պատգամավորական մանդատը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը վայր է դնում պատգամավորական մանդատը։

«Ես վայր եմ դնում պատգամավորի մանդատը և մասնակցում ընտրությունների հանուն իշխանափոխության։ Կամ ԱԺ կվերադառնանք որպես իշխանություն, կամ իշխանությունն այնտեղ այլևս անելիք չպետք է ունենա», – այսօր հայտարարել է Թևանյանը՝ «Մայր Հայաստան» շարժման հիմնադիր հավաքի ժամանակ։

Թևանյանը 2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:




Լրահոս