Երգչուհի Նարե Գևորգյանը չեղարկել է իր՝ «Քամանչա» երգի պրեմիերան: Պատճառը երգի երաժշտության հետ կապված տարակարծություններն են:
Այս երաժշտությունը՝ տարբեր գործիքավորումներով ավանդաբար ուղեկցում է և՛ համշենահայերի, և՛ թուրքերի տարբեր միջոցառումներին, այդ իսկ պատճառով էլ երգչուհին չի ցանկանում հրապարակել երգը, եթե նույնիսկ փոքր կասկած կա, որ հարևան, բայց ոչ բարեկամ ազգի մշակույթի տարածում դա կարող է լինել: Երգչուհին այս առնչությամբ ինստագրամյան իր էջում հրապարակել է տեսանյութ, որին կից գրել է.
«ԵԹԵ ԱՆԳԱՄ ՓՈՔՐ ԿԱՍԿԱԾ ԿԱ,ՈՐ ԵՐԳԻ ԵՐԱԺՇՏՈւԹՅՈւՆԸ ԹՇՆԱՄԻ ԱԶԳԻ ՄՇԱԿՈւՅԹԻ ՀԵՏ ԿԱՊ ՈւՆԻ,ԵՍ ԵՐԲԵՔ ՀԱՆԴԵՍ ՉԵՄ ԳԱ ԱՅԴ ԵՐԱԺՇՏՈւԹՅՈւՆԸ ՊՌՈՊԱԳԱՆԴՈՂԻ ԴԵՐՈւՄ !
Հ.Գ նաև մի խնդրանք բոլորին,եթե կան մարդիկ ովքեր կարող են հստակ ինֆորմացիա գտնել ,որը կօգնի ապացուցել հակառակը անչափ շնորհակալ կլինեմ»։
Նարե Գևորգյանը նաև ներկայացրել է երաժշտության երեք տարբերակն էլ՝ թուրքականը, համշենահայերինը և իր մատուցմամբ:
Նշենք նաև, որ երգչուհին տեղեկությունների հավաքման ակտիվ գործունեությամբ է զբաղվում, թե ի վերջո ո՞ր մշակույթին է պատկանում երաժշտությունը:
Մարիամ Ղազարյան