Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել։ Նա հիշեցրել է, որ այսօր՝ 23։00-ին, տեղի է ունենալու ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ, որին հնարավոր է հետևել նաև առցանց։
Նշենք, որ այն անցկացվում է Հայաստանի խնդրանքով՝ կապված Ադրբեջանի կողմից տոտալ շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակի վատթարացման հետ։ Հավելենք, որ հանդիպմանը մասնակցելու է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը: