ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հաջորդ շաբաթ կսկսենք Երևան-Կապան կանոնավոր չվերթերը․ Փաշինյանը՝ Սյունիքի մարզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մենք պատրաստ ենք Երեւան-Կապան կանոնավոր չվերթերի իրականացմանը»։

Այս մասին այսօր՝ օգոստոսի 17-ին, Սյունիքի մարզպետի աշխատակազմի 2022 թվականի գործունեության հաշվետվության քննարկմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Օգոստոսի 19-ին՝ Կապանի օրվա առթիվ, կլինի ներկայացուցչական չվերթ, որից հետո արդեն հաջորդ շաբաթ կսկվեն կանոնավոր չվերթերը։

Որոշ դիտարկումներ ունեմ՝ կապված չվերթի, օդանավի հետ, բայց կսպասենք քաղաքացիների կարծիքներին եւ ըստ այդմ՝ լավարկումներ կանենք։ Կարծում եմ՝ Կապանի օրը կարող ենք տոմսերի վաճառքը սկսել, որ հաջորդ շաբաթվա համար մարդիկ գնեն»,- ասաց Փաշինյանը։




Լրահոս