Գորիսեցիներն ահազանգում են. «Նիկոլ Փաշինյան վերջ տվեք շոուին, Հելենի աճյունը 4 օր է Գորիսում է, քայլեր ձեռնարկեք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գորիսեցիներն ահազանգում են՝ պահանջելով ՀՀ իշխանություններին քայլեր ձեռնարկել. «Նիկոլ Փաշինյան, արդեն 4 օր է Գյումրի ողբերգական վթարից մահացած Հելենի աճյունը գտնվում է Գորիսում, եկել եք Սյունիք, հիմա Գորիսում եք, էլ այգիներ եք այցելում, էլ կոմբինատներ, վերջ տվեք այս շոուներին, քայլեր արեք Հելենին հասցնենք իր հայրենի հող, իր ծնողները տեսնեն հրաժեշտ տան իրենց երեխուն։ Ինչու ՀՀ քաղաքական իշխանությունը մատը մատին չի տալիս, ինչու է պետական ապարատը լռում»։

Ավելին ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այս պահին Ստեփանակերտի բնակիչները գնում են Կարմիր խաչ իրենց պահանջը ներկայացնելու։ Այտեղ իրականացվող բողոքի ակցիայի մասին տեղեկություն կհայտնենք քիչ անց:

Հիշեցնենք, որ Երևան-Գյումրի ճանապարհին 11 մարդու մահվան պատճառ դարձած ողբերգական վթարի զոհերից 21-ամյա Հելեն Դադայանի մարմինը դեռ չեն կարողանում Արցախ տեղափոխել:

Հելենը Մարտունու շրջանի Ճարտար համայնքից էր: Մամուլը գրում է՝ 21-ամյա աղջկա հարազատներին ասել են, որ տեղափոխումն անհնար է, կարող են Հայաստանում հուղարկավորել, բայց ընտանիքը համաձայն չէ։

Քնար Մանուկյան




Լրահոս