ArmLur.am-ի տեղեկություններով՝ քաղաքապետի թեկնածու, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը քարոզարշավի մեկնարկի օրը՝ օգոստոսի 23-ին, նախընտրական դրամահավաք է կազմակերպելու: Դրամահավաք-երեկոն տեղի կունենա «Հոլիդեյ ինն» հյուրանոցում, Մարությանն անձամբ է մասնակցելու դրան:
ArmLur.am-ը տեղեկացավ նաև, որ Հայկ Մարությանն իր քարոզարշավը կսկսի օգոստոսի 24-ից: Հավելենք, որ միջոցառումը փակ է լինելու լրատվամիջոցների համար:
Հիշեցնենք, որ Հայկ Մարությանն ավագանու ընտրություններին մասնակցելու է «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակով:
Քրիստինա Մուշեղյան