Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և պետնախարար Գուրգեն Ներսիսյանն այսօր հրաժարական կներկայացնեն:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ այս հանգամանքով պայմանավորված՝ Արցախի գործադիր և օրենսդիր մարմիններում լարված իրավիճակ է. հնարավոր է առաջիկայում նաև փակ հանդիպում լինի Արցախի խորհրդարանում:
Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին խոսակցություններն արդեն մի քանի օր է՝ ինչ շրջանառվում են, իսկ Գուրգեն Ներսիսյանին էլ Արայիկ Հարությունյանն է ասել, որ հրաժարական տա իր կամքով, որպեսզի ինքը չազատի: Ավելին, արդեն հայտնի է Արայիկ Հարությունյանին փոխարինողի անունը․ ԱԱԽ քարտուղար Սամվել Շահրամանյան։