Սեպտեմբերի 3-5-ը ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 29 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝
Արագածոտնի մարզի Շղարշիկ գյուղում՝ 2000 քմ, Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին՝ 200 քմ,
Արմավիրի մարզի Արշալույս գյուղում՝ 3000 քմ,
Արարատի մարզի Մխչյան գյուղում՝ 1000 քմ,
Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում՝ 800 քմ, Արմաղանի լճի մոտակայքում՝ մոտ 20 հա,
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 200 քմ, Եղվարդ քաղաքում՝ 5000 քմ, Հրազդան քաղաքում՝ 32․05 հա, Արզնի գյուղում՝ 2000 քմ, Ակունք գյուղում՝ 1500 քմ, Արզական գյուղում՝ 4 հա, Չարենցավան քաղաքում՝ 5000 քմ, Ջրվեժ-Ձորաղբյուր ավտոճանապարհին՝ 300 քմ,
Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 3․66 հա, Արթիկ քաղաքում՝ 2000 քմ, Ախուրյան գյուղում՝ 500 քմ, Մեծ Մանթաշ գյուղում՝ 4 հա, Բագրավան գյուղում՝ 5 հա, Աշոցք գյուղում՝ 3 հա,
Սյունիքի մարզի Բնունիս գյուղում՝ 3000 քմ։
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 73․06 հա։