Ծանրամարտի ԱԱ . Հայտնի են առաջին արդյունքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սաուդյան Արաբիայում ընթացող ծանրամարտի Աշխարհի առաջնությունում այսօր պայքարի են դուրս եկել Հայաստանի առաջին ներկայացուցիչները:

55 կգ քաշային կարգում այսօր մրցահարթակ դուրս եկան Իզաբելլա Յայլյանը և Ալեքսանդրա Գրիգորյանը:

Իզաբելլա Յայլյանը պոկում վարժությունում առաջին մոտեցման ժամանակ վնասվածք ստացավ, որից հետո հրաժարվեց շարունակել պայքարը:

Ալեքսանդրա Գրիգորյանը պոկում վարժությունում գրանցեց 83 կգ արդյունք:

Հրում վարժությունում Գրգորյանը գրանցեց 107 կգ արդյունք, և ընդհանուր 190 կգ արդյունքով զբաղեցրեց 6-րդ տեղը։

Այս քաշային կարգում չեմպիոն դարձավ Թայվանի ներկայացուցիչ Չեն Գուան-Լինը` 203 կգ արդյունքով։

Հիշեցնենք՝ ծանրամարտի Աշխարհի առաջնությունը վարկանիշային է Փարիզ-2024-ի համար: Հայաստանը մրցավայր է մեկնել 14 ծանրորդով:

Աղբյուր  ArmSport.am




Լրահոս