SADA-Ն՝ Google Cloud-Ի ԳՈՐԾԸՆԿԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ բիզնեսի եւ  տեխնոլոգիական խորհրդատու, Google Cloud-ի մրցանակակիր գործընկեր SADA-ն ճանաչվել է Google Cloud-ի 2023-ի Համաշխարհային վաճառքի տարվա գործընկեր։

 

Արդեն վեց տարի անընդմեջ ընկերությունը պարգեւատրվում է Google Cloud էկոհամակարգում իր ձեռքբերումների, փորձի եւ այլ ծառայություններ մատուցելու համար: Հաջողության հասնելով տարբեր ոլորտներում՝ ներառյալ առողջապահության, մեդիայի, ժամանցի, մանրածախ առեւտրի, արտադրության եւ հանրային ոլորտում՝ SADA-ն հավատարիմ է «հաճախորդ ամբողջ կյանքի ընթացքում» մոտեցմանը եւ աջակցում է հաճախորդներին իրենց ամպային վերափոխման ճանապարհին:

Նշենք, որ վերջին տարվա ընթացքում SADA-ն շարունակել է տրամադրել փորձագիտական ամպային խորհրդատվական եւ տեխնիկական, ինչպես նաեւ պրոֆեսիոնալ եւ կառավարման ծառայություններ համաշխարհային բրենդներին աջակցելու համար, որոնք ավելանում էին իր աճող բազային: SADA-ի համագործակցությունը ներառում է այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Digital Turbine-ը, WeWork-ը, AccuWeather-ը, Evite-ը, Sony Picture Imageworks-ը, Colgate-Palmolive-ը եւ այլն։ Միայն 2022-ին SADA-ի պորտֆոլիոն համալրվել է 566 նոր հաճախորդով։ Ընկերությունը նաեւ ընդլայնել է իր SaaS Alliance ծրագիրը՝ ներառելով այնպիսի գործընկերների, ինչպիսիք են Onna Technologies-ը, New Relic-ը, ScyllaDB-ը, Alteryx-ը եւ այլն:

«Մեզ համար մեծ պատիվ է եւս մեկ անգամ ճանաչվել Google Cloud-ի Համաշխարհային վաճառքի տարվա գործընկեր: Գերազանց ծառայություններ մատուցելու հաստատուն հանձնառությունը Google Cloud-ի մեր տեխնիկական փորձագետների եւ ջատագովների հետ միասին կարեւոր է մեր ընկերության եւ հաճախորդների հաջողության համար: Կշարունակենք մեր նվիրված աշխատանքը՝ օգնելու փոխակերպելու իրենց բիզնեսները եւ իրականացնելու ամենահամարձակ հավակնությունները, լավագույն ամպային հարթակի եւ լավագույն լուծումների միջոցով»,- նշել է SADA-ի նախագահ եւ գործադիր տնօրեն Թոնի Սաֆոյանը:

Հավելենք, որ 2022-ին SADA-ն ընդլայնել է իր գլոբալ ներկայացվածությունը հաճախորդների աճող պահանջարկը բարելավելու համար՝ ավելացնելով վաճառքի եւ մատակարարման թիմեր Մեծ Բրիտանիայում եւ Իռլանդիայում։ Վաճառքներ իրականացնելու նպատակով SADA-ն նաեւ ընդլայնել է գրասենյակները Հնդկաստանում եւ Հայաստանում՝ ի լրումն մատակարարման եւ գործառնական հիմնական գործառույթների: Բացի դրանից, SADA-ն դարձել է աշխարհի հինգ ընկերություններից մեկը, որը վաստակել է Տվյալների կենտրոնի արդիականացման մասնագիտացումը՝ հաջողությամբ հաճախորդների հետ աշխատելով Google Cloud Expertise-ի ավելի քան 30 անվանակարգերում: Նշենք, որ սա ընկերության Google Cloud Partner Advantage ծրագրի 10-րդ մասնագիտացումն է։

SADA-ն պրոֆեսիոնալ ծառայությունների շուկայի առաջատար է եւ Google Cloud-ի լուծումների մատակարար մրցանակակիր ընկերություն: 2000-ից սկսած՝ SADA-ի փորձագետների թիմը պատրաստակամորեն օգնում է առողջապահության, մեդիայի, ժամանցի, մանրածախ առեւտրի, արտադրության եւ հանրային ոլորտի հաճախորդներին՝ լուծելու իրենց առջեւ ծառացած ամենաբարդ խնդիրները, որպեսզի նրանք կարողանան կենտրոնանալ իրենց նպատակների իրականացման վրա: Ունենալով վաճառքի եւ հաճախորդների աջակցության թիմեր Հյուսիսային Ամերիկայի, Հնդկաստանի եւ Հայաստանի գրասենյակներում՝ SADA-ն ամենուր մոտ է իր հաճախորդներին իրենց թվային փոխակերպման ճանապարհին: SADA-ն Google Cloud-ի Տարվա գործընկեր է ճանաչվել վեց տարի անընդմեջ, ունի Google Cloud-ի 10 մասնագիտացում եւ հաճախորդներին սպասարկելու լավագույն փորձ։ Տասնհինգ տարի շարունակ ընդգրկվել է Inc. ամսագրի ԱՄՆ ամենաարագ աճող 5000 մասնավոր ընկերությունների եւ չորս տարի անընդմեջ՝ Inc.-ի Ամերիկայի լավագույն աշխատատեղերի ցուցակներում:

 

 

 

ՏԻԿՆԻԶՅԱՆՆ ՈՒ ԵՐԱԶԱՆՔԸ

Մոսկվայի «Լոկոմոտիվի» եւ Հայաստանի հավաքականի 24-ամյա պաշտպան Նաիր Տիկնիզյանը այս տրանսֆերային պատուհանի ժամանակ չի հեռանա Ռուսաստանից։ Այդ մասին հայ ֆուտբոլիստը հայտնել է Sport-express.ru-ի հետ զրույցում։

«Իմ մասին տարբեր խոսակցություններին չեմ հետեւում։ Եթե ակումբի ղեկավարությունն ասում է, որ մնում եմ, նշանակում է՝ մնում եմ։ Ես այդ ամենից առավելագույն կտրում եմ ինձ։ Եթե լինի հստակ առաջարկ, կխոսենք։

Եվրոպայում խաղալը երազանք է, բայց ոչ այս տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Հույս ունեմ՝ հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ կտեղափոխվեմ։ Կշարունակեմ աշխատանքը, կանեմ հնարավոր առավելագույնը»,- ասել է Նաիր Տիկնիզյանը։

Ընթացիկ մրցաշրջանում Տիկնիզյանը «Լոկոմոտիվի» հետ մասնակցել է 9 հանդիպման, խփել է 4 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

 

 

 

 

ԿՀԵՌԱՆԱ ԱՍՊԱՐԵԶԻՑ

Ռեփեր Տիմատին շարունակում է ընդլայնել իր բիզնես կայսրությունը։ Ընդամենը մեկ տարի առաջ կատարողն Անտոն Պինսկու հետ ներկայացրեց Stars Coffee-ն՝ Starbucks-ի թարմացված տարբերակը, որը լքեց Ռուսաստանը, եւ այս ընթացքում նրանք երկրում բացեցին ավելի քան 60 վաճառակետ: Այսօր ձեռնարկատերերը ներկայացրել են Domino’s Pizza պիցերիաների նորացված ցանցի նախագիծը: «Domino Pizza»-ի (ցանցի նոր անվանումը) առաջին կետի բացման ժամանակ Super-ը պարզել է նոր նախագծի բոլոր մանրամասներն ու միեւնույն ժամանակ հարցրել է արտիստին, թե արդյոք իր ստեղծագործության երկրպագուները պետք է սպասեն ռեփերի վերադարձին բեմ:

Տիմատիի խոսքով՝ իր համար դժվար է համեմատել երաժշտական ոլորտն ու աշխատել բիզնես նախագծերի վրա։ Նա փիլիսոփայորեն է վերաբերում գործունեության տեսակը փոխելուն. նա ցանկանում է ժամանակ ունենալ կյանքը տարբեր տեսանկյուններից զգալու համար:

«Ես իսկապես սիրում եմ երաժշտությունը, պրոդյուսերական ու գեղարվեստական գործունեությունը. ես դրա վրա ծախսել եմ կյանքիս վերջին 25 տարին: Մեծ հաճույքով հանդես կգամ եւ՛ մեծ, եւ՛ փոքր բեմ (հարսանիք): Ես չեմ ուզում մեկ գործով զբաղվել։ Ոչ ոք չգիտի, թե որքան ժամանակ ունենք, կյանքը կարճ է, մենք ուզում ենք տարբեր ուղղություններ փորձել։ Դե, ես չէի ցանկանա մեկնել հյուրախաղերի, երբ 50, 60 տարեկան լինեմ։ Իսկ ես արդեն 40 եմ», – ասել է Տիմատին։

 




Լրահոս