Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն իր քարոզարշավի վերջին օրը կեզրափակի բակային այցով:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ «Ազգային առաջընթաց»-ը վաղը լինելու է Կենտրոն վարչական շրջանում:
Մարությանի նախընտրական շտաբի մամուլի քարտուղարից հետաքրքրվեցինք, հնարավո՞ր է իրենք էլ վաղը հանրահավաք անեն.
«Ոչ հանրահավաք չի լինելու, կսահմանափակվենք միայն բակային այցով»,-ասաց նա:
«Ժողովուրդ» օրաթերթը երեկ գրել էր, որ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը մտադիր չէ պահպանել ավագանու իր մանդատը եւ քաղաքապետ չընտրվելու պարագայում պատրաստվում է հրաժարվել դրանից ու անցնել իր սիրելի գործին՝ դերասանությամբ գումար աշխատելուն:
Կուբաթյանից փորձեցինք ճշտել նաև այս տեղեկությունը, սակայն նա հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ: