ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:Ինչպես armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով, ոստիկանության գնդապետ Արմեն Գաբուզյանը ազատվել է ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնից:Ոստիկանապետի մեկ այլ հրամանով, Արմեն Գաբուզյանը նշանակվել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության առաջին վարչության (միգրացիայի) պետ:ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով, Ճանապարհային ոստիկանության 1-ին հաշվառման քննական բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Մարգարյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով, Ճանապարհային ոստիկանության Երևան քաղաքի 2-րդ հաշվառման քննական բաժնի պետի պաշտոնից ազատվել է նաև ոստիկանության գնդապետ Մանվել Մամիկոնյանը:Ոստիկանապետի մեկ այլ հրամանով, ոստիկանության տնտեսական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գրիշա Մարտիրոսյանը, ով երկար տարիներ եղել է ժամանակավոր պաշտոնակատար, ազատվել է զբաղեցրած պաշտոնից:Ազատվածները տեղափոխվել են ոստիկանության կադրերի բաժնի տրամադրության տակ:Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնեց, որ ոստիկանությունում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կառուցվածքային լուրջ փոփոխություններ է իրականացնելու. որոշ բաժիններ լուծարվելու են և միանալու են այլ բաժինների, ինչը հնարավորություն կտա, որ ոստիկանությունը գործի օպերատիվ և ավելի արդյունավետ:Ոստիկանապետի մեկ այլ հրամանով Արմեն Հակոբյանը, ով աշխատել է Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում, նշանակվել է ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ:
Նորանշանակ ոստիկանապետը լուրջ կադրային փոփոխություններ է անում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ