Ս.Սարգսյանը հանդիպել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ նախագահի մամլո գրասենյակից armlur.am -ին տեղեկացնում են, որ նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Տիկահիտո Հարադան (նստավայրը՝ Մոսկվա):Ս.Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը կարեւորում է հայ-ճապոնական հարաբերությունների համակողմանի զարգացումն ու խորացումը, գոհունակությամբ արձանագրել հատկապես վերջին տարիներին քաղաքական շփումներում նկատելի որոշակի աշխուժությունը, արտաքին գերատեսչությունների միջև կանոնավոր բնույթ ստացած քաղաքական խորհրդատվությունները: Ս. Սարգսյանը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ճապոնիայի միջև տարբեր ոլորտներում առկա համագործակցության լուրջ ներուժը լիարժեքորեն կօգտագործվի դեսպան Տիկահիտո Հարադայի պաշտոնավարման ընթացքում` նպաստելով երկու երկրների և ժողովուրդների միջև բարեկամության առավել ամրապնդմանը: Ճապոնիայի նորանշանակ դեսպան Տիկահիտո Հարադան վստահեցրել է, որ կանի հնարավորը երկկողմ կապերի խորացման ուղղությամբ:Նա նշել է, որ հաջորդ տարի լրանում է Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը, ինչը լավ առիթ է մշակութային բազմաբնույթ միջոցառումների անցկացման, տնտեսական ոլորտում համագործակցության ծրագրերի մշակման ու իրագործման համար: 




Լրահոս