ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրում է․
«Արցախից սարսափելի լուրեր են հասնու.մ. ադրբեջանցի զինյալները կրակոցներով տարբեր ուղղություններից փորձում են ներխուժել մայրաքաղաք Ստեփանակերտ և կենտրոնում բարձրացնել Ադրբեջանի դրոշը:
Ու սա անում են Հայաստանի անկախության օրը:
Իսկ Եվլախում քաղաքակիրթ բանակցությունների իմիտացիա է»: