Armenian text to speach

Եվլախում կրկին կհանդիպեն Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Սպասվում է, որ Եվլախում Ադրբեջանի ներկայացուցիչ Ռամին Մամեդովը կրկին կհանդիպի Ղարաբաղի հայ բնակիչների ներկայացուցիչների հետ։

Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նրանք նշում են, որ մոտ ապագայում Եվլախում նախատեսվում է ևս մեկ հանդիպում՝ պատգամավոր Ռամին Մամեդովի և Ղարաբաղի ներկայացուցիչների միջև։

Նշենք, որ Ադրբեջանի կողմից իրականացրած լայնածավալ հարձակումներից հետո այնտեղ հանդիպումներ կրկին եղել են։

Օֆելյա Հովհաննիսյան




Լրահոս