Սամվել Մարկոսյանը Մոսկվայի MMA-ի չեմպիոն (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես տեղեկանում ենք «Պրոֆեսիոնալ «ԱրմՖայթինգ» ֆեդերացիայի պաշտոնական կայքէջից, երեկ Ռուսաստանի Դաշնության  Մոսկվա քաղաքում տեղի ունեցավ Ընդհանուր մենամարտերի Մոսկվայի առաջնությունը:

Հայաստանը ներկայացնում էր «Պրոֆեսիոնալ «ԱրմՖայթինգ» ֆեդերացիայի»  սան 66 կգ քաշային կարգը ունեցող Սամվել Մարկոսյանը, ով, հաղթելով իր բոլոր մրցակիցներին, նվաճեց չեմպիոնի կոչումը:

«Սամվելը շատ լավ էր պատրաստվել մրցաշարին: Դրա վառ ապացույցն էր, որ նա 54 վայրկյանում հաղթեց իր մրցակից` Դաղստանը ներկայացնող Ախալ Ալիևին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Ի դեպ Դաղստանը ներկայացնող մյուս մարզիկը հրաժարվեց մենամարտել Սամվելի հետ», — նշեց նրա մարզիչ Ռոբերտ Սիմոնյանը:

Տեղեկացնենք, որ եզրափակիչ փուլում Սամվելը հանդիպեց Դաղստանը ներկայացնող Բախաչալիև Բախաչալիին: Սամվելը մենամարտը կրկին ավարտեց հաղթանակով և ճանաչվեց Մոսկվայի չեմպիոն:
Մրցաշարին մասնակցում էր նաև «Սամբո 70» ֆեդերացիան ներկայացնող 93+կգ քաշային կարգը ներկայացնող էրիկ Գրիգորյան, ով նույնպես հաղթելով իր բոլոր մրցակիցներին ճանաչվեց հաղթող:

1

2

4

3

5




Լրահոս