Արցախից բռնի տեղահանված 100 հազար 490 անձ արդեն հատել է Հակարիի կամուրջը, այն հատել է նաև 21 հազար 103 տրանսպորտային միջոց։ Հաշվառված անձանց թիվը կազմում է 84 հազար 956։
Այս մասին քիչ առաջ հումնիտար կենտրոնում հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ հավելելով, որ շուրջ 47 հազար 322 անձ օգտվել է պետության կողմից տրամադրվող կեցավայրերից։
Ըստ մարզերի՝ բաշխվածությունը հետևյալն է.
Արագածոտն՝ 2317
Արարատ՝ 12 395
Արմավիր՝ 4308
Գեղարքունիք՝ 3848