ՀՀԿ-ական ավանդույթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ցավոք, Ուկրաինան մեկ անգամ արդեն այս ճանապարհով անցել է, երբ իշխանության էր գալիս Վիկտոր Յուշչենկոն: Ես շատ լավ եմ հիշում, որ նրա իշխանության գալը բերեց նաև ոչ օրինական ու ոչ սահմանադրական քայլեր… Այն իշխանությունը, որ այսօր կա Ուկրաինայում, դեռևս ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանություն չէ Ինչ վերաբերում է Վիկտոր Յանուկովիչին, ապա նրա քայլերը երկրի մասին մտածող ղեկավարի քայլեր չեն»:

Տիգրան Թորոսյան 1in.am

Ձայն անդրաշխարհից… Նախկին պաշտոնյա, ՀՀԿ-ական, ով իր գործունեության տարիներին իր ողջ եռանդը նվիրեց հակաժողովրդավարական համակարգի կայացմանն աջակցելուն, այսօր արդեն որպես լուրջ վերլուծաբան, խոսում է օրինականությունից, քայլերի սահմանադրական ու ոչ սահմանադրական լինելուց, ժողովրդավարական ճանապարհով կատարված ընտրություններից՝ ինչպես միշտ թիրախ դարձնելով այլ երկրներին: Սա արդեն ձևավորված ՀՀԿ-ական ավանդույթ է՝ քննադատել այլ երկրների բռնապետներին, բռնապետական համակարգերը՝ առանց նայելու, որ այդ առումով նախևառաջ իրենք են թաղված խնդիրների մեջ:

Կարեն Վարդանյան




Լրահոս