Հունաստանում
ընթացող շախմատի Եվրոպայի առաջնության 6-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը
3:1 հաշվով պարտության մատնեց տանտերերին: Հայաստանի հավաքականի կազմում հաղթանակներ
տարան Նելլի Աղինյանն ու Լիլիթ Մկրտչյանը: Նելլին ընդամենը 28 քայլ հետո առավելության
հասավ Եկատերինի Պավլիդոուի նկատմամբ, իսկ Լիլիթից 39 քայլ պահանջվեց Աննա Մարիա Բոտսարիին
հաղթելու համար: Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Գալոյանը ոչ-ոքի խաղացին համապատասխանաբար
Ելենա Դեմբոյի և Եկատերինի Ֆախիրիդոուի հետ: 6-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը
շարունակում է գլխավորել Ռուսաստանի հավաքականը’ 11 միավոր, վրացուհիները երկրորդն
են’ 10 միավոր, երրորդ տեղում Լեհաստանի հավաքականն է’ 9 միավոր: Հայաստանի հավաքականը,
վաստակած 8 միավորով, Սլովենիայի, Սերբիայի, Ուկրաինայի և Ֆրանսիայի հետ կիսում է
4-ր-8-րդ հորիզոնակնները: Փոխանցում էր armsport.am ը:
Հայաստանի կանանց հավաքականը 3:1 հաշվով պարտության մատնեց հույներին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ