Երևանի Ավան վարչական շրջանից հայտնում են, որ 18․10․2023 թվականին` ժամը 00։00-ից մինչև 08։20-ն ընկած հատվածում, անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ դիտավորությամբ քանդել են Երևան քաղաքի Ավան Խուդյակով փողոցի թիվ 148 և 148/1 հասցեների դիմացի ճանապարհի ասֆալտե ծածկը, այդ կերպ Երևան համայնքին պատճառելով գույքային վնաս։
Նույն օրը ՀՀ քնչական կոմիտեի Երեան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։
«Հաշվի առնելով վերոգրյալը` հարկ ենք համարում ընդգծել, որ քանդված ճանապարհի ասֆալտե ծածկը հնարավոր է վերականգնել անհրաժեշտ դատավարական գործողությունները իրականացնելուց հետո։ Հայցում ենք Ձեր ներողամտությունը»,- նշված է վարչական շրջանի ֆեյսբուքյան էջում։